Image

Եվ կա ջերմություն

Մասնագիտական առումով հաճախ եմ շփվել նաև բուժաշխատողների հետ, լուսաբանել նրանց կատարած աշխատանքը։ Ու միշտ եմ նշել՝ առաջնգծի զինվոր են նաև բուժաշխատողներն ու փրկարարները։ Վերջերս ազատամարտիկ ընկերներիցս՝ Սամվել Խաչատրյանը, Երևանի Ռոստովյան փողոցի վրա գործող «Մեդլայն» բժշկական կենտրոնում ենթարկվեց վիրահատության և առողջացած տուն գնաց։ Զրույցի ընթացքում տեղեկացրեց՝ իրենց հիվանդանասենյակում այդ օրերին բուժվել են 3 ազատամարտիկ՝ յուրաքանչյուրն ինչ-որ խնդիրներով։ Երբ այցելեցի Սամվելին, մյուս տղաներն արդեն տուն էին գնացել առողջացած ու շնորհակալ «Մեդլայն»-ի բուժանձնակազմից։

Ընթացքում բուժկենտրոնի բժիշկներ ու բուժքույրեր, Ալեքսանդր Առուստամյանի գլխավորությամբ, համայց էին կատարում։ Այցելեցին նաև արդեն 10 օր այստեղ բուժվող Սամվելին, հետաքրքրվեցին վիճակով։ Նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած բուժհաստատությունում աշխատում են արտասահմանում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող, փորձառու բժիշկ-մասնագետներ, որոնց առաջնային է ոչ միայն իրենց բուժվողների արագ և արդյունավետ ապաքինումը, այլ նաև նրանց բարեհաբույր սպասարկումը և անձնակազմի հոգատար վերաբերմունքը: Այստեղ տարեկան իրականացնում են մոտ 2000 վիրահատություններ՝ շատերին տուն ուղարկելով առողջացած և շնորհակալ։ Բուժող բժիշկ, ուռոլոգ-վիրաբույժ Հայկ Նորոսյանը 2015թ․ աշխատում է այլ բուժկենտրոնում։ Կարևորում է իր աշխատանքը։ Առանձնակի վերաբերմունք ունի ազատամարտիկների հարցում։ Առողջական խնդիրներ ունեցող հայրենիքի նվիրյալները պետք է մշտապես գտնվեն իրենց ուշադրության կենտրոնում։ 2006 թվականից աշխատել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում որպես ուռոլոգիական բաժանմունքի ավագ կորդինատոր, ինչպես նաև եղել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի ուռոլոգիական բաժնի նախագահ։ Շատ է առնչվել զինվորների ու զորակոչիկների հետ։ Կրկին խորհուրդներ տվեց հիվանդին՝ օրվա ընթացքում դուրս գրելու նպատակով։ Սրտաբան Արմեն Շահբազյանը 2018-ին է ավարտել Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և 1 ու կես տարի է՝ աշխատում է «Մեդլայն»-ում։ Նույնպես խորհուրդներ տվեց Սամվելին, կատարեց բուժզննում։ Բուժքույր Արփինե Բադալյանն ավարտել է Երևանի հենակետային բժշկական քոլեջը։ 5 տարի է՝ աշխատում է բուժքույր։ Սիրով է կատարում իր աշխատանքը՝ պատասխանատու և կարևոր։ Իրինա Հովհաննիսյանն արդեն 10 տարի է՝ աշխատում է այստեղ և «Մեդլայն»-ի առաջին բուժքույրերից է։ Սիրով է կատարում իր պարտականությունները՝ նույնպես կարևորելով ջերմ հոգատարությունը ցանկացած բուժառուի հանդեպ, առանձնապես՝ զինվորականների, ազատամարտիկների։ «Մեդլայն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին՝ սկզբնական շրջանում բժշկական ծառայություններ մատուցելով միայն տնային պայմաններում:

Այժմ բազմապրոֆիլ վիրաբուժական «Մեդլայն Կլինիկ»-ում գործում են պոլիկլինիկական, արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայություններ, իրականացվում են տարբեր ծավալի բուժական միջամտություններ։ Սամվել Խաչատրյանը նաև գրավոր շնորհակալություն է հայտնել իրեն բուժող բուժանձնակազմին՝ նշելով․ «Եթե նավի արհեստավարժ կապիտանին ճանաչում ես փոթորկի ժամանակ, ապա լավ բժշկին՝ վտանգի րոպեներին։ «ՄԵԴԼԱՅՆ» ԲԿ գլխավոր բժիշկ Ալեքսանդր Առուստամյանի գլխավորությամբ կենտրոնի աշխատակազմը՝ վիրաբույժ Հայկ Նորոսյանը, բժիշկներ Վոլոդյա Ղահրամանյանը, Սանթուր Առաքելյանը, Վահան Պետրոսյանը, բուժքույրեր Ռուզաննա Սարգսյանը, Վարդիթեր Խաչատրյանը, Լիլիթ Մանուկյանը, Արփինե Բադալյանը, Արուսիկ Աբրահամյանը, Անիկ Վարդանյանը, Իրինա Հովհաննիսյանը և այլոք միշտ եղել են զինվոր-ազատամարտիկների կողքին։ ԲԿ բուժաշխատակազմն օրեր շարունակ մեծ հոգատարություն ցուցաբերեցին մեզ՝ այստեղ բուժվող ազատամարտիկներիս։ Շնորհակալ ենք ձեր կատարած սուրբ գործի համար, շնորհակալ ենք կենտրոնի ողջ անձնակազմից, որ այս հաստատության ներսում իրականացվում է բուժման ամենամեծ գաղտնիքը՝ հոգու ջերմությամբ ու հոգատարությամբ»։

Ծանոթանալով «Մեդլայն»-ի էջին՝ նկատեցի նաև շատերն են շնորհակալություն հյտնել այս բուժկենտրոնին։ Արգունյա Մելիքյանը գրում է․ «Ամենալավ ու ամենահոգատար, ամենաուշադիր հիվանդանոցը։ Աստված ձեզ երկար տարիների կյանք տա»։  

Հ․ Գ․ «Մեդլայն Կլինիկ» ԲԿ-ն պատրաստ է Արցախից տեղհանված մեր հայրենակիցներին անվճար խորհրդատվություն տրամադրել բոլոր նեղ մասնագետների, ընտանեկան բժիշկների և թերապևտների կողմից, ինչպես նաև պոլիկլինիկական ծառայությունների համար:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։