Հանդիպում
Արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների հետ կապված՝ «Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպությունը(ՄՀԿ) ձեռնարկեց նյութական ու հոգեբանական օժանդակություն իրենց տներից բռնի տեղահանված արցախցիներին: «Նախնյաց հետքերով»-ը, նախագահ Սաիդա Պողոսյանի գլխավորությամբ, հանուն Արցախի ու արցախցիների՝ դեռևս գարնան ու ամռան ընթացքում էր տարբեր միջոցառումներ իրականացնում՝ համագործակցելով այլ կազմզկերպությունների ու անհատների հետ: Սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ էին հավաքում Արցախ ուղարկելու նպատակով, հացադուլ ու նստացույց էին կազմակերպում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ և այլ գործողություններ: Իսկ սեպտեմբերի վերջերին արդեն առավել աշխատանքներ իրականացվեցին: Ս. Պողոսյանի կոչով շատ կամավորներ ընգրկվեցին «Նախնյաց հետքերով» ՄՀԿ-ի շուրջ, և օգնում էին հավաքված սնունդն ու հագուստը, կենցաղային ապրանքները, այլ պարագաներ հասցվի տեղահանված արցախցիներին՝ ապահովելով նրանց որոշներին աշխատանքով:
ՀՀ բոլոր մարզերում ու Երևանում պատսպարված ու կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներն ստանում էին անհրաժեշտ օժանդակությունը, որը նրանց էր հասնում «Նախնյաց հետքերով» ՄՀԿ-ի կողմից: Չնայած 4 անչափահաս երեխա ունենալուն՝ Ս. Պողոսյանը, ով ծնունդով Արցախի Հադրութի շրջանից է, ամեն ինչ անում է, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերվեր: Ս. Պողոսյանը դեռևս 2020թ. 44-օրյայի ժամանակ, դրանից հետո նույն աշխատանքներն իրականացնելով՝ նյութական աջակցություն է ցուցաբերել առաջին տեղահանվածներին, առաջնագծի զինվորներին, կամավորականներին: Վերջին 3 ամիսներին հատկապես մեծ աշխատանք կատարվեց, և այդ ընթացքում մի քանի տասնյակ կամավորներ դարձան աջակից Ս. Պողոսյանին ու նրա թիմին: Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Նախնյաց հետքերով» ՄՀԿ-ի կողմից կազմակերպված հաշվետու երեկոն, որի ընթացքում ներկայացվեց նախորդ 3 ամիսների ընթացքում կատարաված աշխատանքները, դրանց արդյունքները և իհարկե աշխատանքները կամավոր կատարաողների պարգևատրման արարողությունը։ Առավել շատ աշխատած կամավորները ՄՀԿ-ի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրով: Գորիսից երևան էր եկել նաև Հերոսածին մայր Էմմա Իսախանյանը, ով Քաշաթաղի վերաբնակեցման սկզբից իր զավակների հետ բնակվում էր շրջանի Աղավնո գյուղում:
Որդին՝ 1972թ. Ծնված Արմեն Արամի Իսախանյանը, 44-օրյայի ժամանակ կամավոր առաջնագիծ գնաց ու 2020թ. հոկտեմբերի 15-ին նահատակվեց հերոսաբար, հուղարկավորված է Տեղ գյուղում: Աղավնոն հանձնելուց հետո Էմմա Իսախանյանը տեղափոխվել ու բնակվում է Գորիսում: Պարտավորություն է իր համար՝ աջակցել Արցախից բռնի տեղահանվածներին, և սիրով է համագործակցում Ս. Պողոսյանի հետ: Առաջին շնորհակալագիրը հանձնվեց Էմմային: Բոլոր կամավորները, ովքեր ստացան իրենց շնորհակալագրերը, նշեցին՝ կատարած այդ աշխատանքները եղել են պարտավորություն և միշտ են պատրաստ աջակցել: Կար նաև հավատ՝ արցախցին վաղ թե ուշ տուն է վերադառնալու: Պարգևատրվող կամավորների մեջ նաև երեխաներ կային, այդ թվում՝ Սաիդայի աղջիկն ու որդին: Երեխաները նույնպես մեծ աշխատանք են կատարել, որ աջակցեն հատկապես իրենց հասակակիցներին:
Միջոցառմանը ներկա էին «Լերք» ՀԿ ներկայացուցիչներ։ Արցախիան առաջին պատերազմի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը, որին նաև ինքն է իր համախոհների հետ աջակցել։ «Վահագնատուն» հայ արիական խոհանոցի հիմնադիր Վլադիմիր Նիկողոսյանը, ով մշտապես օգնել է Ս․ Պողոսյանին ու նրա ձեռնարկին, նույնպես կարևորեց «Նախնյաց հետքերով»-ի դերը։ Ներկաները հատկացվեց նաևԱրցախի խորհրդանիշ հանդիսացող Տիգրանակերտի և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի փայտյա մագնիս-քանդակները։