Image

Էրդողանի վերադրաձը realpolitik ռիսկային է Հայաստանի համար

Կանխատեսումներ կային, որ վերընտրվելուց հետո էրդողանի ղեկավարած Թուրքիայի գործողություններում փոփոխություններ կլինեն, բայց ընտրություններից առաջ պնդել, թե այն ո՞ր ուղղությամբ կփոխվեին, անշնորհակալ գործ էր: Այս երկրի՝ վերջին 2-3 տարիներին ընթացող ներքին և արտաքին քաղաքական գործընթացների տրամաբանության շարժառիթը Էրդողանի վերընտրվելն էր, և այդ նպատակի համար օգտագործվեց հնարավոր բոլոր նպաստող գործոնները, ընդհուպ՝ ՆԱՏՕ-ի անդամ խոշոր պետության ղեկավարի՝ հակաամերիկյան կերպարի ձևավորումը՝ նրա հայտարարությունների միջոցով, քանի որ նրա խորհրդական քաղտեխնոլոգները լավ գիտեին թուրքական էլեկտորատի տրամադրությունները:

Ստանալով հինգ տարվա նախագահելու մանդատը և ընտրողի քվեի հետևից գնալու անհրաժեշտության չեղարկում՝ Թուրքիայի ղեկավարն օրինաչափորեն վերադրաձավ realpolitik դաշտ, որի մասին հրապարակային ազդարարեց Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո՝ ասելով, թե Ուկրաինան իրավունք ունի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Պարզ է, որ նման բան հնարավոր է միայն այն դեպում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը որոշի պատերազմել ՌԴ-ի դեմ, բայց ուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում հավասարակշռված քաղաքականություն վարող Թուրքիայի նման պոռտկումը՝ մինչ այդ նրա ունեցած իրական դիրքորոշման մասին է խոսում, որը լրվիվ բնական է ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ունեցող պետության համար, իսկ անբնականը մինչ այդ նրա որդեգրած լոյալ կեցվածքն էր ուկրաինական հակամարտության հարցում:

Մինչև ընտրությունները տնտեսակն ծանր վիճակում գտնվող Թուրքիան իր խնդիրները մեղմեց հենց ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական հիմնական պատժամիջոցներին չմիանալով, ինչը էական օգուտ էր թուրքական ընտրողի վարքագծի որոշիչներից տնտեսական վիճակավ պայմանավորված բացասական շարժառիթները մեղմելու համար, որը ևս կարևոր գործոն էր Էրդողնի վերընտրվելու համար:

Նման կտրուկ հայտարարությունից բացի, Էրդողանը Զելենսկու հետ Ուկրաինա վերադրաձրեց «​​Ազովի» գնդի հինգ հրամանատարի, Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի 36-րդ ծովային բրիգադի և 12-րդ օպերատիվ բրիգադի հրամանատարներին, որոնք գերի էին ընկել և ՌԴ-ն նրանց հանձնել էր Թուրքիային՝ պայմանով, որ վերջիններս մնալու են այնտեղ և չեն մասնակցելու ռազմական գործողություններին։ Կրեմլի խոսնակ Պեսկովն արդեն հայտարարեց, որ այդ փաստը պայմանավորավծությունների խախտում է և ՌԴ-ին ոչ ոք չի զգուշացրել այդ մասին:

Էրդողան-Զելենսկի հանդիպումից երեք օր անց Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտարարեց, որ Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը, այն դեպքում, երբ մինչ այդ այն բազմիցս հետաձգվել էր և տարբեր հակասական հայտարարություններ էին հնչում՝ կասկածի տակ դնելով նախագիծը:

Բացի այդ Անկարան շարունակում է ռազմանավեր կառուցել Ուկրաինայի համար, և այժմ Թուրքիան նույնիսկ դիտարկում է Կիևին ոչ միայն Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր և Kirpi զրահամեքենաներ, այլ նաև 155 մմ տրամաչափի Archer ինքնագնաց հրետանային համակարգեր հանձնելու հնարավորությունը, որին հաջորդելու են տանկերը, ուղղաթիռներ և այլ զենքերը: Սրան զուհգահեռ մամուլում արդեն շրջանառվում է Թուրքիայի գնած S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգերն ԱՄՆ-ին հանձնելու հնարավորության մասին տեղեկությունները:

Վերևում ներկայացված գործընթացները նախանշում են ՌԴ-Թուրքիա հարաբերությունների լարման հնարավորությունը: Իրադարձությունների նման սցենարի զարգացումն իր անմիջական արտահայտությունը կգտնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի սահմանից հեռու տարածաշրջաններում, որտեղ այս երկու պետությունները շփման կետեր ունեն, դրանք են՝ Լիբիան, Սիրիան, Հայաստանն ու Արցախը: Իսկ հետպատերազմյան բարդ իրավիճակում գտնվող հայկական պետությունների համար նման սրման հնարավոր սցենարը միանշանակ ձեռնտու չէ, եթե չասենք՝ աղետաբեր:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։