Image

Իսրայելապաղեստինյան հակամարտությունում Անկարան և Բաքուն զուտ ձևականորեն հակասական դիրքերի վրա են

Էրդողանը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է մարդկային ամենատարրական արժեքներից զուրկ արարք․«Ի՞նչպես էք մեկնաբանում Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը»․«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Առաջին հայացքով և հայկական ոսպնյակով բնականաբար երկակի չափանիշերի տեսությունն է այստեղ․Անկարան զորակցեց ամբողջ Արցախի հայաթափման մեծ գործողության, սատարելով ցեղային զտումին, որ Բաքուն իրականացրեց Արցախում։Առարկայական լինելու համար, Արցախի դեպքում միայն Անկարան չէ, որ երկակի չափանիշերով է առաջնորդվում։

Մտաբերենք, որ մինչև հիվանդանոցի հրթիռակոծումը Անկարան ջարդեր որակեց Իսրայելի իրականացրածը Գազայում․Թուրքիայի արտգործ նախարարը հանդես եկավ Թել Ավիվի նկատմամբ սուր քննադատություններով։

«Համաս»-ը գաղափարախոսական թելերով կապված է Անկարային։ Խոսքը իսլամականության մասին է, ավելի կոնկրետ «մուսուլման եղբայրներ»ի տարբեր թեւեր կարելի է համարել «Համաս»-ին և Թուրքիայի վարչակարգին։ «Համաս»-ը Թուրքիայում ունի նկատելի ենթահող։

Ավելի վաղ, պատերազմի սկզբին, Անկարան ինքնաառաջադրվեց իբրև միջնորդ՝ հրադադարի հաստատման գործընթաց սկսելու։Համարժեք արձագանք չի եղել կողմերից։ Մինչ Թել Ավիվը դիմել էր Կահիրէին միջնորդելու գերիների փոխանակման առաջարկով։Նկատվում է Անկարա -Կահիրե միջնորդական մրցապայքար այս հակամարտությունում։

Եւս մի դիտարկում։ Անկարան կողմնորոշվում է ի նպաստ պաղեստինցիներին։ Բաքուն ռազմավարական գործընկեր է Իսրայլեին։ Այստեղ կա մոտեցումների բախում։ Նկատվում է Թուրքիայի և Մոսկվայի դիրքորոշումների համընկնում՝ պաղեստինցիներին զորակցելու առումով։

Հայտարարության շարժառիթը մեծ հաշվով՝ Իսլամական աշխարհի վրա ազդեցություն պահպանելու առաջադրանքն ունի․դրա համար է, որ Անկարան պրոպաղեստինյան հայտարարություններ է հնչեցնում։ Առանց Թուրքիայի համաձայնության Իսրայելը ռազմական հենակետեր չեր կարող տեղակայել Ադրբեջանում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։